Որքա՞ն է ՌԴ-ում կարանտինի խախտման համար տուգանքների չափը. РИА Новости

12:45   30 Մարտ 2020    222

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխություններով տուգանքներ կկիրառվեն կարանտինային միջոցառումները չկատարելու համար, հայտնում է РИА Новости-ն:

Առաջին խախտման համար ֆիզիկական անձինք ստիպված կլինեն վճարել 15 հազարից մինչև 40 հազար ռուբլի: Եթե կարգին չհետևելու պատճառով մեկ այլ անձ վարակվել է և մահացել` 150 հազարից 300 հազար ռուբլի:

Պաշտոնատար և իրավաբանական անձանց տուգանքները առաջին խախտման դեպքում կլինեն 50 հազարից մինչև 150 հազար ռուբլի:

Առավելագույն տուգանքը մեկ միլիոն ռուբլի է. նման պատիժ նախատեսված է իրավաբանական անձանց համար, որոնց գործողությունները հանգեցրել են մեկ ուրիշի մահվան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները