Հյուսիսային Կորեան փորձարկել է բազմալիցքային արձակման կայանք

12:56   30 Մարտ 2020    246

Փհենյանը հայտնել է բազմալիցքային արձակման կայանքի փորձարկման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը: Հայտնի է, որ կայանքն անվանվել է «խոշորաչափ»:

Հյուսիսային Կորեան մեկ օր առաջ իրականացրել էր հերթական հրթիռի արձակումը: Չճանաչված արկն արձակվել էր Ճապոնական ծովի ուղղությամբ: Այն անցել էր մոտ 250 կմ եւ ընկել՝ չհասնելով Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտի 22-ին անձամբ էր մասնակցել նոր տակտիկական հրթիռների փորձարկումներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները