Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում

13:16   30 Մարտ 2020    267

Մոսկվայում մարտի 30-ից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում ՌԴ մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից:

«Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի մեկնելու, եթե տվյալ անձը ստիպված է գնալ աշխատանքի, մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու և բնակության վայրից 100 մետր հեռավորությամբ ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները