Գերմանիայի Հեսսեն երկրամասի ֆիննախարարն ինքնասպան է եղել

13:27   30 Մարտ 2020    223

Գերմանիայի Հեսսեն երկրամասի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերն ինքնասպան է եղել՝ մտահոգվելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդրով:

Հաղորդվում է, որ 54-ամյա նախարարի մարմինը հայտնաբերվել է շաբաթ` երկաթգծերի մոտակայքում: Քննիչների վարկածով՝ նախարարն ինքնասպան է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ցնցված ենք, անկարող ենք հավատալ և ամենից առաջ անչափ տխուր ենք»,- ասել է Բուֆյեն՝ ցավակցություն հայտնելով գործչի հարազատներին: Նա նշել է, որ Շեֆերը շատ մտահոգ էր վերջին օրերին:

Վերջին տվյալների համաձայն՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 62 095 մարդ, մահացել՝ 525-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները