Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի

13:36   30 Մարտ 2020    245

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի:

Կայքում հաղորդվում է, որ վարակման դեպքերը հասել են 91-ի, նրանց թվում 18 ապաքինված կա, կարանտինի մեջ է գտնվում 4717 մարդ, հսկողության տակ՝ 268-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին և Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներ:

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հայտնել է, որ «կորոնավիրուսի զսպման» փուլից հետո երկրում գրանցվել են վիրուսի «ներքին տարածման» դեպքեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները