Չինաստանում ներկայացվել է ամենաթանկարժեք «ոչ դյուրաթեք» սմարթֆոնը

14:06   30 Մարտ 2020    255

Չինաստանում ներկայացվել է առանց դյուրաթեք էկրանի եւ գործարանային լրակազմով գաջեթների համար ամենաբարձր գին ունեցող սմարթֆոնը:

Իր նորույթի նախնական վաճառքի մեկնարկի մասին հայտարարել է լյուքսային սարքերի տեղական ապրանքանիշ 8848-ը:

8848 Titanium M6 5G-ն,- այսպես է կոչվում սարքը,- աշխատում է նորագույն Qualcomm, Snapdragon 865 պրոցեսորով: Սմարթֆոնը նաեւ ունի LPDDR5 արագ օպերատիվ հիշողությունն եւ ներկառուվցած UFS 3.0 կուտակիչ: Թոփային լրակազմերում դրանց ծավալը հասնում է համապատասխանաբար՝ 12 եւ 1024 ԳԲ-ի, իսկ մարտկոցի հայտարարված տարողությունը, որն անլար լիցքավորում է պահպանում, հասնում է 4380 մԱ/ժ-ի, փոխանցում է «Վեստին»:

Նորույթի հիմնական էկրանը ժամանակակից չափանիշներով փոքր է՝ անկյունագծով ընդամենը 6 դյույմ: Փոխարենը այն լրացնում է հետին պանելին օժանդակ կլոր դիսփլեյը՝ 1,19 դյույմ տրամագծով: Դրա շուրջ տեղադրված են լուսարձակն ու 3 խցիկների օբյեկտիվները, որոնցից գլխավորն ունի 100 ՄՊ թույլատրելիություն եւ տեսանկարհանումն ապահովում է 4K ռեժիմում:

Ի դեպ, Titanium M6 5G-ն հազիվ թե գնեն բնութագրերի պատճառով, քանի որ դրան չզիջող սարք կարելի է ձեռք բերել 2 անգամ էժան գնով: Այստեղ գլխավորը նյութերն են եւ «թանկ-հարուստ» ոճով դիզայնը: Սարքը հասանելի կլինի ընդամենը 11 տարբերակով, հայտնում է Gizchina-ն, որոնցից մաենամատչելին (12990 յուան կամ 1800 դոլար) ձեւավորման մեջ համակցում է «պարզապես» տիտանային համաձուլվածք եւ «պարզապես» կաշի:

Նրանց համար, ովքեր պատրաստ չեն սմարթֆոնի դիմաց այդքան քիչ վճարել, կա թոփային տարբերակ՝ կոկորդիլոսի կաշվից, «երկնագույն տիեզերական կապույտ», ոսկեզօծված տիտանի համաձուլվածքով եւ դրվագազարդված սինթետիկ ռուբիններով եւ բնական դեղին շափյուղաներով: Այն արժե 4200 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները