Մակրոնը հորդորել է «չարբել» Իտալիային Ռուսաստանի օգնությունից

14:45   30 Մարտ 2020    266

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից Իտալիային ցուցաբերվող օգնության մասին և կոչ է արել «չարբել դրանից», ինչպես նաև հիշել այն օգնությունը, որը Ֆրանսիան և Գերմանիան մատուցել են երկրին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «France 24»-ին։

«Չինական կամ ռուսական օգնության մասին շատ է խոսվում, բայց ինչո՞ւ չասել, որ Ֆրանսիան և Գերմանիան երկու միլիոն դիմակ և տասնյակ հազարավոր խալաթ են ուղարկել Իտալիա»,-հարցրել է Մակրոնը:

«Դա բավարար չէ, բայց սա միայն սկիզբն է, և մենք չպետք է արբենք այն ամենից, ինչ ասում են մեր միջազգային գործընկերներն ու մրցակիցները»,-ավելացրել է նա և շեշտել, որ Եվրոպան հպարտ և ուժեղ է, և պետք է իրեն հենց այդպես զգա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները