Վրաստանում վարակվածների վիճակագրությունը կրկին փոխվել է՝ արդեն 98

15:35   30 Մարտ 2020    301

Կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը դարձել է 98, ասվում է կառավարության stopcov.ge կայքում:

98-ից առողջացել է 18 մարդ: Մեկուսացված են 4 978-ը, իսկ հիվանդանոցային բուժում է ստանում 266 մարդ:

Վերջին 6 վարակվածների վարակման աղբյուրը հայտնի է, լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզգուբայան:

Նրա խոսքերով, վերջին 6 վարակվածները հիվանդանոցում բուժվող 2 վարակավածների հետ շփումներ են ունեցել:

«Երեկ ավելացավ եւս մեկ դեպք, աղբյուրը՝ Անգլիան է: Մնացած 6 վարակվածների աղբյուրները հայտնի չեն: Նրանցից 4-ը տեղափոխվել են Գորիի հոսպիտալ, իսկ 2-ը՝ համալսարանական կլինիկայում են»,- ասել է Էզգուբայան:

Ինչ վերաբերում է հիվանդների առողջական վիճակին, ապա Էզգուբայայի խոսքերով, նրանցից 6-ը գտնվում են ծանր վիճակում:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում մնում են դեռ 29 հիվանդներ, որոնցից 3-ը երեխաներ են: Նրանց վիճակը բավարար է, երկու երեխաներ արդեն դուրս են գրվել:

Ըստ մասնագետների, մոտակա 5 շաբաթները Վրաստանի համար կորոնավիրուսի դեմ պայքարում վճռորոշ կլինեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները