Հայտնի է կորոնավիրուսի անսովոր ախտանիշի պատճառը

15:48   30 Մարտ 2020    245

Ամերիկացի և բրիտանացի գիտնականները bioRxiv էլեկտրոնային կենսաբժշկական պրեպրինտների գրադարանում հրապարակած հոդվածում բացատրել են COVID-19 հիվանդության ժամանակ ի հայտ եկող անսովոր ախտանիշը՝ հոտի ամբողջական կամ մասնակի կորսուտը:

Մասնագետների կարծիքով, այս եղանակով քթի խոռոչի որոշ բջիջներ SARS-CoV-2 կորոնավիրուսից թաքցնում են այն սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են այդ մակաբույծին բջիջ ներթափանցելու համար: Գիտնականները նշում են, որ հենց նման բջիջների ախտահարումն է հանգեցնում COVID-19-ի ի հայտ գալուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները