ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները

15:55   30 Մարտ 2020    235

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Յունո» արբանյակին հաջողվել է անմահացնել Յուպիտեր մոլորակը, գրում է Intelligent Living-ը։

Արբանյակին հաջողվել է յուրաքանչյուր 53 օրը մեկ մոտ հեռավորության վրա լուսանկարել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը և լուսանկարները Երկիր ուղարկել, գրում է աղբյուրը։

Ստորև ներկայացված լուսանկարներն արբանյակը ֆիքսել է վերջին վերահսկելի թռիչքի ժամանակ՝ դեկտեմբերի վերջին։

Կադրերում մոլորակի մակերևույթին նարնջագույն բիծ է երևում։ Դա մոլեգնող փոշու փոթորիկ է, որը շարունակվում է արդեն շուրջ 150 տարի և շարունակվելու է դեռ մի քանի տասնամյակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները