Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 899-ի. ՌԻԱ Նովոստի

16:29   30 Մարտ 2020    319

Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1063-ով և հասել 11 899-ի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբի հայտարարությանը։

Երկրում մեկ օրվա ընթացքում մահացել է 82 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 513 է։

Բելգիայի իշխանություններն անցած ուրբաթ որոշում են կայացրել երկրում մեկուսացման միջոցառումները ևս երկու շաբաթով երկարաձգել՝ մինչև ապրիլի 19-ը սահմանափակելով մարդկանց տեղաշարժը։ Բացի այդ, նշվում է, որ հնարավոր է, որ հետագայում որոշում կայացվի մինչև մայիսի 3-ը երկարաձգել այդ միջոցառումները։

Միևնույն ժամանակ, մասնագետների համաձայն, Բելգիայում համաճարակի աճն աստիճանաբար դանդաղում է, մեկուսացմանը խիստ հետևելու արդյունքում հնարավոր է կորոնավիրուսի դեմ պայքարն էապես արագացնել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 735 015-ի, որից 34 804-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 156 122 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները