Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իսպանիայի ազգային ոստիկանության գլխավոր կոմիսար Խոսե Անխել Գոնսալեսին:
«Անցյալ շաբաթ մենք ֆիքսել ենք, որ մի շարք հանցագործներ ներկայացել են որպես տարբեր ծառայությունների աշխատակիցներ, որպեսզի ներխուժեն բնակարաններ և հանցագործություններ կատարեն»,-ասել է կոմիսարն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:
Գոնսալեսի խոսքով՝ մի շարք դեպքերում կասկածյալները փորձել են ներխուժել տներ բժիշկների կամ սանիտարների անվան տակ, որպեսզի իբր կորոնավիրուսի անալիզ վերցնեն: Բացի այդ, հանցագործները խնդրել են բացել դռները դիմակներ և ձեռնոցներ բաժանելու պատրվակով:
Խոսե Անխել Գոնսալեսը կոչ է արել իսպանացիներին դռները չբացել անծանոթ մարդկանց առջև:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իսպանիա