COVID-19. վարակվածների ընդհանուր թվով Իսպանիան անցավ Չինաստանից

17:06   30 Մարտ 2020    375

Նոր տիպի կորոնավիրուսից վարակվածության թվով Իսպանիան անցավ Չինաստանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վերջին տվյալների համաձայն, Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 85 հազար 195: Այստեղ մեկ օրում 5 հազար 85 նոր դեպք է հաստատվել:

Իսպանիայում մահացության ցուցանիշը ևս բարձր է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Մեկ օրում գրանցվել է 500-ից ավելի մահ:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը 81 հազար 470 է: Այստեղ նոր դեպքերը փոքր թիվ են կազմում: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները