Voice of America. «Սոցիալական հեռավորության» պահպանման գործողության ժամկետը կերկարացվի մինչեւ ապրիլի 30. Թրամփ

18:04   30 Մարտ 2020    284

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն երախտագիտություն է հայտնել ցուցաբերված օգնության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Նյու Յորքի բնակիչները աղետի են բախվել՝ այնպիսի, որին նախկինում չեն եղել բախվել:

Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Երկրի նախագահը շնորհակալություն է հայտնել թեստավորման լաբորատորիային աշխատակիցներին՝ նշելով նրանց աշխատանքի բարձր տեմպերն ու արդյունավետությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը բարձր է գնահատել համաճարակի դեմ պայքարում զինվորականների դերը: Անցնելով կոնկրետ հացերին՝ Թրամփը, մասնավորապես, անդրադարձել է պաշտպանիչ դիմակների ստերիլացմանը: Նա նաեւ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն ընթանում է արագ տեմպերով:

Նա հայտնել է կիրակի մատակարարման համակարգի ղեկավարների հետ իր ունեցած զրույցի մասին: Դաշնային կառավարությունը շարունակում է իր ամբողջ ռեսուրսը մոբիլիզացնել համաճարակի դեմ պայքարի համար, շեշտել է Թրամփը: Այս կապակցությամբ նա հիշատակել է իրավիճակի կարգավորման գործում մի շարք ընկերությունների դերի մասին:

ԱՄՆ նախագահը կրկին մատնացույց է արել իր աշխատակազմի հրապարակած հանձնարարականներին եւ հատկապես «սոցիալական հեռավորության» պահպանմանը հետեւելու անհրաժեշտությունը: Թրամփը հայտարարել է, որ բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ հաջողվել է զգալիորեն նվազեցնել վարակվածների եւ մահվան դեպքերի թիվը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ «սոցիալական հեռավորության» պահպանման հանձնարարականների գործողության ժամկետը երկարաձգվելու է մինչեւ ապրիլի 30: Ճեպազրույցի ժամանակ ելույթ ունեցած Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հանդես է եկել այս որոշման աջակցությամբ:

Անդրադառնալով ավելի վաղ իր հայտնած դիտարկմանն այն մասին, որ համաճարակի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ԱՄՆ-ում կարող է կազմել 100 հազար մարդ՝ Ֆաուչին պարզաբանել է, որ խոսքը տեսական մոդելի մասին էր, որն արտացոլում էր այդպիսի հնարավորությունը: Նա շեշտել է իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար բոլոր միջացառումներն ընդունելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ինչպես իրեն տեղեկացրել են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեին, ապա մահվան դեպքերի թիվը կմոտենար 2,2 մլն-ի: Անդրադառնալով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվին՝ Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում թեստավորումն անցկացվում է ավելի մեծ մասշտաբներով, քան աշխարհում որեւիցե տեղ:

Թրամփը համոզմունք է հայտնել, որ վերապրած ճգնաժամը վերջնարդյունքում ամերիկացիներին ավելի ուժեղ կդարձնի: Ի պատասխան հանրային կարծիքի հարցումներում նախագահի աշխատանքին հավանություն տալու վարկանիշի մասին հարցին՝ Թրամփը նշել է իր վարչակազմի ձեռքբերումները, մասնավորապես տնտեսության ոլորտում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ամերիկացիները 3 շաբաթվա ընթացքում վճարումներ կստանան՝ կապված համաճարակով պայմանավորված տնտեսական օգնության փաթեթի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները