Այս մասին մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է newsweek.com-ը։
«Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ընդգծել Է Թրամփը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև ապրիլի 30-ը երկարացնում է «սոցիալական հեռավորության» գործողությունը՝ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: «Որքան ավելի հստակ մենք հետևենք բժիշկների խորհուրդներին, այնքան արագ այդ մղձավանջը կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ կոչ անելով իրենց քայլերով օգնել բժիշկներին։
Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններն օգնություն են ցուցաբերում Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում, այդ թվում՝ դրամական: ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ