Մեծ Բրիտանիայում 20 հազար նախկին բուժաշխատողներ վերադարձել են աշխատանքի. Reuters

17:43   30 Մարտ 2020    264

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության 20 հազար նախկին բուժաշխատողներ վերադարձել են աշխատանքի, հաղորդում է Reuters գործակալությունը:

Համավարակի ընթացքում բուժաշխատողներին օգնում են նաև 750 հազար կամավորներ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս, Դաունինգ Սթրիթի իր նստավայրից շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին, կամավորներին, ինչպես նաև տանը մնացող քաղաքացիներին:

«Մեր քաղաքականությունը մնում է անփոփոխ, այն է՝ նվազեցնել հիվանդության տարածման տեմպերը, որպեսզի թուլանա Առողջապահության ոլորտի վրա ընկած ճնշումը, նվազի բժշկական ծառայությունների պահանջարկը, ինչի շնորհիվ հույս ունենք հազարավոր կյանքեր փրկել: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են մեր հրահանգներին և տանն են մնում: Կորոնավիրուսի այս ճգնաժամն ապացուցել է, որ իսկապես գոյություն ունի այնպիսի բան, ինչպիսին հասարակությունն է»,- ասել է Բորիս Ջոնսոնը տեսաուղերձի միջոցով:

Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 19.522 դեպք, որոնցից 1,228-ը՝ մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները