ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան իրաքյան ուժերին է հանձնել «K1» ռազմաբազան
17:57
30 Մարտ 2020
338
Իրաքի Քիրքուք քաղաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան իրաքյան ուժերին է հանձնել «K1» ռազմաբազան, հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:
Բազայի հանձնման և փաստաթղթերի ստորագրման արարողությանը մասնակցել են Իրաքի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմը հայտնել է, որ այս իրադարձությունը պլանավորվել էր մի քանի ամիս:
Քիրքուքի ռազմաբազայից առաջ միջազգային կոալիցիան իրաքյան ուժերին էր հանձնել ևս 2 բազա: