Մադրիդում անորոշ ժամանակով սուգ է հայտարարվել՝ կորոնավիրուսից մահացածների հիշատակին
20:14
30 Մարտ 2020
302
Իսպանիայի Մադրիդ ինքնավար համայնքում երկուշաբթի օրվանից անորոշ ժամանակով սուգ է հայտարարվում՝ կորոնավիրուսից մահացած անձանց հիշատակին:
Բացի այդ, երկուշաբթի օրվանից սկսած Թագավորական փոստային բաժանմունքի և Մադրիդի շրջանային կառավարության շենքերի պատշգամբից կշնչի Սեմյուել Բարբերի «Ադաջիո լարայինների համար» ստեղծագործությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7340-ի, ակտիվ վարակակիր է 61 075 մարդ: Մադրիդում մահացածների թիվը գերազանցել է 3000-ը: