Բացի այդ հաղորդվում է, որ Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 2443 մարդ: Վիրուսը տարածվել է բոլոր 50 նահանգներում, Վաշինգտոնի շրջանում, ինչպես նաև ԱՄՆ-ին պատկանող այլ տարածքներում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Մահվան դեպքեր չեն գրանցվել Վայոմինգ և Հավայի նահանգներում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նավատորմին պատկանող հիվանդանոցային նավը մոտենում է Նյու Յորքի ափերին՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին: Այն համալրված է 1000 հիվանդանոցային մահճակալներով, սարքավորումներով համալրված հիվանդասենյակներով, լաբորատորիայով:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 740 000-ը, մահացածներինը՝ 35 000-ը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ