Ֆրանսիայում բարձրացրել են կարանտինը կրկնակի խախտելու տուգանքի չափը

20:36   30 Մարտ 2020    286

Ֆրանսիայում բարձրացրել են կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը կրկնակի խախտելու տուգանքը։

Ըստ վարչապետ Էդուար Ֆիլիպի, արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի եւ Անդրծովյան տարածքների նախարար Անիք Ժիրարդենի ստորագրած որոշման՝ կարանտինը կրկնակի խախտելու տուգանքը, որը կատարվել է առաջին խախտումից 15 օրվա ընթացքում, այսուհետ կազմում է 200 եվրո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դրա վճարումն ուշացնելու դեպքում գումարը հասնում է 450 եվրոյի (375-ի փոխարեն)։

Ընդ որում՝ առաջին անգամ կարանտինը խախտելու համար նախատեսված տուգանքը մնացել է անփոփոխ՝ 135 եվրո։

30 օրվա ընթացքում կատարված չորս խախտման համար սպառնում է 3750 եվրոյի չափով տուգանք եւ մինչեւ 6 ամիս տեւողությամբ կալանավորում, պարզաբանում է francetvinfo-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները