Սիերա Լեոնեն չեղարկել է հղի դեռահասների դպրոց հաճախելու արգելքը

09:16   31 Մարտ 2020    186

Սիերա Լեոնեն չեղարկել է հղի դեռահաս աղջիկների դպրոց հաճախելու արգելքը։

Արեւմտաաֆրիկյան երկիրը արգելքը 2015-ին էր սահմանել՝ այն բանից հետո, երբ բռնաբարությունների, չարաշահումների եւ աղքատության աճը Էբոլա մահաբեր վիրուսի բռնկման ժամանակ անչափահասների հղիությունների ժայթքում էր առաջացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կառավարությունը պնդում էր, որ հղի աղջիկների հաճախումը դպրոց թույլ տալով, նրանց հոգնեցնելու, ծաղրի ենթարկելու եւ մյուս աղջիկների մոտ հղիանալու ցանկություն առաջացնելու վտանգներ է պարունակում, այն դեպքում, երբ այդ արգելքի քննադատները պնդում էին, որ այն ուժեղացրել է խարանը եւ մերժել հազարավոր աշակերտուհիներին կրթություն ստանալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները