Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

12:56   31 Մարտ 2020    207

Մայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք: Բոլոր վարակվածները Չինաստան են եկել այլ երկրներից, մեկ մարդ մահացել է, 282-ը` առողջացել:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում այլ երկրներից եկած վարակվածների թիվը 771 է, այժմ հիվանդ է նրանցից 667-ը, 18-ը գտնվում է ծանր վիճակում, 104-ն առողջացել է, նշված անձանց շրջանում մահվան դեպք չի գրանցվել:

«Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից տեղեկություն է ստացել կորոնավիրուսով վարակման 81 518 հաստատված դեպքի մասին, ներկայում հիվանդ է 2161 մարդ (528 մարդ գտնվում է ծանր վիճակում), 76 052-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, 3305-ը մահացել է»,-ասված է հաղորդագրությունում:

Համաճարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգում վերջին օրվա ընթացքում վարակման ոչ մի դեպք չի գրանցվել, 271 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից (269-ը` Ուհանում), գրանցվել է մեկ մահվան դեպք Ուհան քաղաքում:

Համաճարակի սկզբից Հուբեյ նահանգում գրանցվել է վարակման 67 801 դեպք (50 006-ը` Ուհանում), 63 153 հիվանդ առողջացել է, 3187-ը՝ մահացել (2548-ը Ուհանում): Ներկայում նահանգում հիվանդների թիվը 1461 է (1456-ը` Ուհանում), նրանցից 497-ը գտնվում է ծանր վիճակում (493-ը` Ուհանում):

Հոնկոնգում վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 682 (4 մարդ մահացել է, 124-ը` առողջացել), Մակաոյում՝ 39 (10 մարդ դուրս է գրվել), Թայվանում՝ 306 նոր դեպք (5 մարդ մահացել է, 39-ը`բուժվել):

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 785 807-ի, որից 37 820-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 165 659 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները