Ռուսաստանի խանութները կդադարեցնեն կանխիկ դրամի ընդունումը՝ կորոնավիրուսի պատճառով

13:10   31 Մարտ 2020    197

Ռուսաստանի խոշոր մանրածախ առևտրային ցանցերը կդադարեցնեն հաճախորդների կողմից կանխիկ դրամական միջոցների ընդունումը որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս, ասված է «Wildberry» առցանց խանութի կողմից տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Լենտան։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից, ներառյալ՝ «М.Видео-Эльдорадо», «Lamoda», «Ozon», «Ситилинк», «Связной», «Aliexpress»։

Պայմանավորվածության համաձայն՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ բոլոր ցանցերի առևտրային հարթակները փակ կլինեն, ապրանքները բաշխվելու են հատուկ կետերում, որտեղ միաժամանակ կարող է լինել միայն մեկ հաճախորդ:

Միևնույն ժամանակ, ցանցերը չեն ընդունի կանխիկ դրամ, պատվերի դեպքում անհրաժեշտ կլինի վճարել բանկային քարտով: Առաքումը նույնպես կլինի առանց շփման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները