ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել Իտալիային

13:40   31 Մարտ 2020    201

ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթում:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ավելի վաղ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իտալիայի վարչապետի հետ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի Իտալիայի համար անհրաժեշտ բժշկական արտադրանք, որը պատրաստ է փոխանցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները