Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 48 նոր դեպք

15:47   31 Մարտ 2020    273

Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանմում գրանցվել է վարակման 48 նոր դեպք, որոնք բերվել են այլ երկրներից:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով երկրի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:

Ըստ վերջին տվյալների, Չինաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, առողջացել են 282-ը:

Ներկայումս երկրում հիվանդ է 2 161 մարդ, որոնցից 528-ը գտնվում են ծանր վիճակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները