ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն

15:33   31 Մարտ 2020    211

Ռուսաստանի պետական դուման ընդունել է նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կարանտինի ռեժիմը խախտելու համար:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ներկայում կորոնավիրուսի հետ կապված մեկուսացման մեջ մնալու անհրաժեշտությունը կրում է խորհրդատվական բնույթ, և այդ դեպքում պատասխանատվություն է նախատեսված, եթե խախտումը հանգեցրել է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակի:

Մահվան կամ զանգվածային վարակի դեպքում առաջարկվում է տուգանք 1-2 մլն ռուբլու չափով, մասնագիտական իրավունքից զրկում 5 տարով կամ ազատազրկում 5 տարով:

Նոր օրենքով սանիտարահամաճարակային կանոնները խախտողները կարող են տուգանվել 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ մասնագիտական իրավունքից զրկում 3 տարով, կամ ազատազրկում նույն ժամանակահատվածով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները