Լուկաշենկոն չի պատրաստվում հետաձգել 2020 թվականի նախագահական ընտրությունները

14:57   31 Մարտ 2020    208

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը հիմքեր չի տեսնում 2020 թվականի նախագահական ընտրությունները հետաձգելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:

«Մեզ պետք է ոչ միայն քննարկել, այլ նաև պլանավորել նախագահական ընտրությունները: Մենք դեռևս հիմքեր չունենք հետաձգելու նախագահական ընտրությունները, ինչպես մեզ այստեղ հուշում են մեր հակառակորդները կամ թշնամիները: Քաղաքական հարցերը ոչ մի տեղ չեն փախչի: Դրանք պետք է քննարկել»,-ասել է Լուկաշենկոն Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ հանդիպման ժամանակ:

Բելառուսի առաջնորդը նշել է նաև, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին կցանկանար քննարկել նաև տնտեսության վիճակը: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում աշխատում են այնպես անել, որ ձեռնարկություններն աշխատեն, մարդիկ աշխատավարձ ստանան:

«Այստեղ ինձ մոտ Թրամփի բանաձևն է գործում: Ինձ շատ դուր եկավ, որ նա այդպես բաց ասաց, որ եթե մենք չսկսենք անհապաղ աշխատել, ապա անգործությունից ու սովից ավելի շատ մարդ կմահանա, քան կորոնավիրուսից: Նա դիմում էր ամերիկացիներին, այնտեղ, որտեղ տպում են դոլարը, որտեղ աշխարհի առաջին տնտեսությունն է: Շատ ճիշտ ասաց: Մենք ի՞նչ պիտի ասենք: Պետք է աշխատել և փրկվել այս ճգնաժամից»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Երկրում նախագահական ընտրությունները ծրագրված է անցկացնել 2020 թվականին: Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ օգոստոսի 30-ը միակ հնարավոր օրն է ընտրությունների անցկացման համար: Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Բելառուսում ընտրությունների հետաձգման հիմք կարող է հանդիսանալ երկրում արտակարգ դրության հայտարարումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները