ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 500 նոր դեպք
14:44
31 Մարտ 2020
163
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 500 նոր դեպք:
Դրանք արձանագրվել են 24 տարածաշրջանում:
Hayatsk.info-ն հայտնում է, որ երկրում ընդհանուր վարակվածների թիվը կազմել է 2 հազար 337: Նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ դեպքերը գրանցվել են 73 տարածաշրջանում: