Ցանցահենները համացանցում հրապարակել են վրացի ընտրողների տվյալները

16:18   31 Մարտ 2020    264

Ցանցահենները հրապարակել են 4,9 միլիոն վրացի ընտրողների անձնական տվյալներ, ներառյալ՝ մահացածներինը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է ZDNet-ը: Տեղեկությունը տարածել է imedinews.ge-ն: Հրապարակված տվյալները ներառում են հրապարակված անձի անունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, հեռախոսահամարները:

Ցանցահենային ֆորումի ներկայացուցչի խոսքերով՝ անձնական տվյալները վերցված են Վրաստանի ԿԸՀ-ի կայքէջից:

Ավելի ուշ Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում էր, որ հրապարակված տվյալները կեղծ են և Վրաստանի տվյալների բազային չեն համապատասխանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները