Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել

17:04   31 Մարտ 2020    256

Թուրքմենստանի իշխանություններն արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը և համավարակի մասին տեղեկությունները թաքցնելու համար կենցաղում դրա կիրառությունը բացառել, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը (RSF)։

Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ երկրում բոլոր լրատվամիջոցներին արգելել են հրապարակումներում «կորոնավիրուս» բառն օգտագործել։

Բառը չի կիրառվել նաև Թուրքմենստանի առողջապահության նախարարության կողմից երկրի ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և աշխատավայրեր ուղարկված թռուցիկներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները