Ռոսպոտրեբնադզորի գիտնականները նոր տեսակի կորոնավիրուսի աշխտորոշման գերճշգրիտ թեստ են ստեղծել, որը գրանցվել է ՌԴ-ում կիրառվելու համար

18:20   31 Մարտ 2020    282

ՌԴ-ում Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը մշակել է գերճշգրիտ թեստ՝ նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման համար, հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով գործակալության կայքին:

«Ախտորոշիչ լրակազմը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները և մարտի 25-ին գրանցվել ՌԴ-ում կիրառվելու համար… Նոր թեստը համապատասխանում է զգայունության և առանձնահատկությունների ժամանակակից պահանջներին և մեկ հետազոտությամբ թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն SARS-CoV-2-ը, այլև այն տարբերակել SARS-Cov հարակից այլ վարակներից, այդ թվում՝ MERS-Cov-ից (Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ)»,- ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում կորոնավիրուսի ախտորոշմամբ 4 հիվանդ է մասնակցել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հարցով օպերատիվ շտաբին, հիվանդները 76-86 տարեկան էին:

«Մոսկվայում 4 հիվանդ է մահացել, որոնց մոտ հաստատվել էր թոքաբորբ ախտորոշումը և կորոնավիրուսի թեստի դրական արդյունք էր ստացվել: Հիվանդների տարիքը 76-86-ի սահմաններում էր: Նրանցից երկուսին արհեստական շնչառական սարք էր միացված եղել»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները