Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում պարետային ժամը. Գրուզիա օնլայն

17:56   31 Մարտ 2020    238

Իրավապահները խստորեն կհետևեն պարետային ժամի ընթացքում կիրառվող սահմանափակումներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին այսօր կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:

Նա բնակչությանը հիշեցրել է, որ պարետային ժամը կսկսվի այսօր ՝ ժամը 21:00-ից և կոչ արել հասարակությանը հետևել սահմանափակումներին:

«Այսօր ուժի մեջ կմտնի պարետային ժամը և ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է ցանկացած տեղաշարժ, ինչպես տրանսպորտային, այնպես էլ ոտքով: Սա այն պարտադիր միջոցն է, որն անհրաժեշտ է COVID-19-ի տարածումը կանխելու համար»,- ասել է Չիկովանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները