ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, որը փորձել է իր շանը մեքենա վարել սովորեցնել

20:07   31 Մարտ 2020    240

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից ձերբակալվել է վարորդը, որի մեքենան մեծ արագություն է զարգացրել, իսկ այդ պահին ղեկին վարորդի փոխարեն եղել է նրա շունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով Վաշինգտոն նահանգի պարեկային ծառայության խոսնակին, միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Նշվում է, որ Վաշինգտոնի Լեյքվուդ շրջանի բնակչի մեքենան ճանապարհին երկու այլ մեքենաների է բախվել՝ չկարողանալով արգելակել, ինչից հետո ոստիկանները սկսել են հետապնդել վարորդին: Վթարների ժամանակ խոշոր վնասվածքներ չեն գրանցվել:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ամերիկացին այնքան անկանոն է վարել մեքենան, որ բազմաթիվ մարդիկ 911 են զանգահարել: Արդյունքում նա 175 կմ/ժամ արագություն էր զարգացրել: Հետապնդման ժամանակ ոստիկաններից մեկին հաջողվել է տեսնել, որ վարորդի նստատեղին շուն է նստած եղել, մինչդեռ տղամարդը ղեկավարել էր մեքենայի ընթացքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները