ԱՄՆ ֆոնդային բորսաներում աճուրդները մեկնարկել են հիմնական ինդեքսների անկմամբ

20:24   31 Մարտ 2020    312

Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճուրդը երեքշաբթի բացվել է հիմնական ինդեքսների անկմամբ:

S&P 500 ինդեքսը, որը ընդգրկում է ԱՄՆ շուկայի 500 խոշորագույն ընկերությունները, նվազել է 23.86 կետով (0,97%)՝ հասնելով 2602 կետի: Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսը նվազել է 40.60 կետով (0,52%)՝ հասնելով՝ 7730 կետի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցավոք, շուկայում բացասական միտումներ են նկատվում, քանի որ շուկայի մասնակիցները գիտակցում են, որ իրավիճակը բավականին երկար ժամանակ չի վերադառնա բնականոն ընթացքին»,- կարծիք է հայտնել Levin Easterly Partners ներդրումային ընկերության փորձագետ Սեմ Հենդելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները