Թրամփը եռակի սխալ է թույլ տվել Սեուլի բնակչության հարցում

21:11   31 Մարտ 2020    293

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսից հետո լրագրողներին ասել է, որ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ապրում է 38 միլիոն մարդ, որից հետո նա հավելել է, որ ինքը գիտի այս երկիրը «բոլորից լավ»:

«Բնակչության շատ բարձր խտություն կա. Գիտե՞ք, թե քանի մարդ է Սեուլում: 38 միլիոն մարդ այնտեղ է ապրում: Սա ավելին է, քան մեզ մոտ», – ասել է Թրամփը ճապոնական լրատվամիջոցների թղթակցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սեուլում ապրում է մոտ 10 միլիոն մարդ, գրեթե 25 միլիոն մարդ ապրում է Սեուլի շրջակայքում գտնվող տարածքներում:

«Ես բոլորից լավ գիտեմ Հարավային Կորեան», – հավելել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները