Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է San Francisco Chronicle-ը:
Նշվում է, որ նավի վրա, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու բազայում, վարակված է ավելի քան 100 նավաստի: Քրոզյեն ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությանը խնդրել է պայմաններ ստեղծել ավելի քան 4 հազարանոց անձնակազմի մեկուսացման համար, որպեսզի կանխեն հնարավոր անդառնալի հետևանքները:
«Ավիակրին բնորոշ տարածքային սահմանափակումների պատճառով մենք չենք կարող ապահովել մեկուսացում, – գրել է Քրոզյեն իր նամակում, – հիվանդության տարածումը շարունակվում է և արագանում»:
Նավապետը նշել է, որ նավաստիների միայն մի փոքր խումբ է դուրս բերվել ափ՝ թեստավորման համար: Անձնակազմի մնացած մասը մնում է նավի վրա, որտեղ անհնար է հետևել 14-օրյա կարանտինի և սոցիալական հեռավորության կանոններին:
Նա խնդրում է «որքան հնարավոր է արագ» Գուամի բազայում իր նավաստիներին տրամադրել անհրաժեշտ կարանտինային տարածք:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ