ԱՀԿ-ն բացատրել է՝ ինչու այլևս չի հրապարակում COVID-19-ից ապաքինվածների մասին տվյալները

13:21   01 Ապրիլ 2020    269

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարել է տվյալներ հրապարակել աշխարհում կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թվի մասին, քանի որ ոչ բոլոր երկրներն են հայտնում այդ տվյալները, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պարզաբանել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը:

«Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս ապաքինման դեպքերին, ապա մենք չունենք տարբեր աղբյուրներից միասնական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է պաշտոնապես բուժվել COVID-19-ից, քանի որ ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հաղորդում այդ տվյալները»- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Յազարևիչը հիշեցրել է, որ COVID-19-ը նոր հիվանդություն է, ուստի՝ անհրաժեշտ է ավելի շատ համաճարակաբանական տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է որոշել, որ հիվանդը լիովին ապաքինվել է։ ԱՀԿ-ի համաձայն՝ հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, երբ առնվազն 24 ժամվա ընթացքում վերջինիս կրկնակի թեստը բացասական պատասխան է ցույց տվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները