Ժնեւում ՄԱԿ-ի 9 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. China.org

12:49   01 Ապրիլ 2020    230

Մարտի 30-ին Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակը հաստատել է աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման 9 դեպք, հայտարարել է Ժնեւում ՄԱԿ-ի տեղեկատվական ծառայության տնօրեն Ալեսանդրա Վելուչին, փոխանցում է China.org-ը:

ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում հավատարմագրված լրագրողներին ուղղված իր նամակում Վելուչին հայտնել է, որ, հիվանդների անձնական տվյալների նկատմամբ հարգանքից ելնելով, չի կարող ներկայումս ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել, «բայց, ամեն դեպքում, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները»: «ՄԱԿ-ը սերտորեն համագործակցում է Շվեյցարիայի կառավարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` երկրում վարակի կանխարգելման եւ պատրաստվածության նպատակով»,- ասել է նա:

Ավելի վաղ` մարտի 28-ին, Վելուչին մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ՄԱԿ-ի 78 աշխատակից:

Իրենց աշխատակիցների շրջանում COVID-19-ով վարակման դեպքերի մասին հայտնել են նաեւ այնպիսի միջազգային կառույցներ, ինչպիսիք են Աշխատանքի միջազգային կազմակերպությունը եւ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները