Աֆղանստանում 6 երեխա է զոհվել ճամփեզրին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

14:15   01 Ապրիլ 2020    245

Աֆղանստանի հարավում ճամփեզրին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել. զոհերից վեցը երեխաներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղական ոստիկանության մամուլի քարտուղարը հայտնել է, որ զոհերը մի ընտանիքի անդամներ էին: Նրանք դուրս էին եկել երկրի հարավային շրջանից եւ գնում էին դեպի Գրեշկա, երբ նրանց ավտոմեքենան պայթել է: Ընտանիքի եւս 2 անդամ վիրավորվել է:

Ներկայումս պայթյունի պատասխանատվությունը դեռեւս չի ստանձնել ոչ մի արմատական կազմակերպություն, սակայն «Թալիբանի» եւ ԻՊ զինյալները երկրի այս շրջանում բավականին հաճախ են ակտիվ գործողություններ նախաձեռնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները