Իտալիայի կառավարությունը կարանտինի ժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 13-ը

16:07   01 Ապրիլ 2020    255

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Եթե մենք սխալվենք ժամկետներում և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի կենթարկենք այս ընթացքում մեր ներդրած ջանքերը: Սա միակ գործուն մեթոդն է մեր տնտեսության շարժիչը գործարկելու, սոցիալական շփումների, ազատությունների վերականգնման համար»,- ասել է նա Իտալիայի խորհրդարանում:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը երկար է լինելու, քանի որ բացակայում է պատվաստանյութը: Կանխարգելող միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային փուլում, որպեսզի վարակի նոր օջախներ չառաջանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները