Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից. РБК

18:08   01 Ապրիլ 2020    291

Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից:

Այս մասինտեղեկացնում է РБК-ն, որը հղում է կատարում Մոնակոյի թագավորական պալատի տարածած հաղորդագրությանը:

«Իշխանը համարվում է բուժված և իրեն լավ է զգում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պալատը տեղեկացնում է նաև, որ իշխանը մտադիր է շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց արդեն իր ընտանիքի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Մոնակոյի իշխանը վարակվել է կորոնավիրուսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոնակո  


Վերնագիրի այլ պիտակները