Բրիտանիայում, համաճարակի բռնկումից ի վեր, արձանագրվել է մեկ օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը

20:12   01 Ապրիլ 2020    248

Մեծ Բրիտանիայում Covid-19 կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցել մեկ օրում:

Ինչպես հայտնում է CNN-ը, վերջին 24 ժամում 563 մարդ է մահացել Միացյալ Թագավորության տարածքում, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկման օրվանից ի վեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առողջապահության և սոցիալական խնամքի վարչության տվյալներով՝ ապրիլի մեկի դրությամբ՝ 2352 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից: Բացի այդ, նշվում է, որ մեկ օրում վարակման դեպքերն ավելացել են 4324-ով՝ հասնելով ընդհանուր առմամբ 29 474-ի:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ վարակման 963 դեպք է գրանցվել Շվեյցարիայում, ընդհանուր ցուցանիշը հասել է 17 139-ի: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 378 մարդ:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 884 000-ը, մահացածներինը՝ 44 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները