Կադիրովը կորոնավիրուսի թեսթ է հանձնել

20:24   01 Ապրիլ 2020    241

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատմել է, որ կորոնավիրուսի թեսթ է հանձնել եւ բացասական պատասխան ստացել։

«Ես անալիզ եմ հանձնել, արդյունքը բացասական է, ես հիվանդ չեմ։ Նորից կհանձնեմ, քանի որ ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ես պարտավոր եմ պահպանել նախազգուշական կանոնները, որպեսզի հիվանդության փոխանցող չդառնամ»,- Instagram-ի ուղիղ եթերում հայտնել է Կադիրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով՝ ինքը պաշտպանական դիմակ չի կրում եւ իր այցելուներին նույնպես խորհուրդ է տալիս դրանք հանել, եթե նրանք առողջ են։ «Ես ասում եմ՝ եթե հիվանդ չես, հաիր դիմակը, եթե հիվանդ ես, մի մտիր»,- նկատեկ է Կադիրովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները