Անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի հնարավորությունները կորոնավիրուսի պատճառով չեն պակասել

21:14   01 Ապրիլ 2020    244

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի հնարավորությունները կորոնավիրուսի պատճառով չեն պակասել։

Սթոլթենբերգը այդ մասին հայտարարել է այն կասկածների ֆոնին, թե Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել հիվանդության ազդեցությունը՝ ռազմական դաշինքի պաշտպանունակությունը հետազոտելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՆԱՏՕ-ն խոստովանում է, որ ռուսական սահմանին մոտ տեղակայված աշխատակիցների մեջ, ինչպես նաեւ Աֆղանստանում ուսումնական գործողությունների ժամանակ հայտնաբերվել են հիվանդության դեպքեր։ Վարժանքների թիվը կրճատվել է, իսկ կորոնավիրուսը ստիպել է ՆԱՏՕ-ին կրճատել Բրյուսելում գլխավոր գրասենյակի հաստիքները։

Միաժամանակ, Ռուսաստանը վարժանքներ է անցկացնում, որոնք նրա ՊՆ-ի խոսքերով, ուղղված են ցանկացած վարակ հաղթահարելու իր զինվորականների պատրաստականության ստուգմանը։ Բրիտանական ռազմածովային նավատորմն անցյալ շաբաթ հայտարարել է, որ իր նավերը հետեւել են ռուսական ռազմանավերին՝ նրանց կողմից «Հյուսիսային ծովում ակտիվությւան անսովոր մակարդակ ցուցաբերելուց հետո»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները