Որոշել են Եվրատեսիլը անցկացնել նոր ձևաչափով

21:37   01 Ապրիլ 2020    278

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որն այս տարի չեղարկվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով, որոշվել է անցկացնել նոր ձևաչափով: Այս մասին տեղեկատվություն է հայտնվել միջոցառման պաշտոնական կայքում:

Կազմակերպիչները պարզաբանել են, որ մրցույթի փոխարեն որոշել են կազմակերպել առցանց համերգ, որը տեղի կունենա մայիսի 16-ին: Ցուցադրությունը կտևի մոտ երկու ժամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փառատոնի ղեկավարությունը մտադիր է ոչ միայն միավորել 2020թ․ մրցույթի մասնակիցներին, այլ նաև հրավիրել նախորդ մրցույթներում հանդես եկած աստղերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները