Պետդեպը ամերիկացիներին կոչ է արել մեծ քանակությամբ զուգարանի թուղթ չգնել

10:35   02 Ապրիլ 2020    245

ԱՄՆ պետդեպարտամենտը դիմել է ամերիկացիներին խնդրանքով՝ մեծ քանակությամբ զուգարանի թուղթ չգնել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իր Twitter-ում գրել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։

Իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որում դիմել է ԱՄՆ քաղաքացիներին տվյալ խնդրի կապակցությամբ, որն առաջացել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ֆոնին։

«Ամերիկա, ավելի հանգիստ զուգարանի թղթի հարցում»,- հավելել է Օրտագուսը։

Հոլովակի վերջում նա կրկնել է վիրուսից պաշտպանվելու՝ բժիշկների հիմնական խորհուրդները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները