ԱՄՆ-ում զենքի պահանջարկը մարտին ավելացել է 41%-ով. CNN

11:34   02 Ապրիլ 2020    125

ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ զենք ձեռք բերելու համար դիմող քաղաքացիների թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է 41 տոկոսով:

CNN-ը հաղորդում է, որ համաձայն բյուրոյի տրամադրած տվյալների՝ միայն մարտին գերատեսչությունն ուսումնասիրել է 3 մլն 700 հազար դիմում:

Ըստ CNN-ի վերլուծաբան և նախկին հատուկ գործակալ Ջոնաթան Ուաքրոուի՝ զենքի պահանջարկը մեծացել է, քանի որ ճգնաժամային պայմաններում մարդիկ վախենում են անորոշությունից, իսկ շատերի համար զենքի ձեռքբերումը լուծում է անօգնական լինելու խնդիրը:

Ջոն Հոփքինսի համալսարանի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 215.300 մարդ, որից 5110-ը մահացել է, 8878-ը՝ բուժվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները