Ավստրալիայում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել

12:32   02 Ապրիլ 2020    208

Ավստրալիայի խոշոր նահանգներում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել։

Ֆուլերը չի նշել, թե ինչ է սպասվում դրանից հետո, քանի որ ներկայում առողջապահական համակարգի աշխատակիցներն ուշիուշով հետևում են իրավիճակին և խիստ սահմանափակումների հետևանքով կորոնավիրուսով վարակվածների թվի անկում կանխատեսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆուլերը հայտնել է, որ ոստիկանական ուժերը երեք ամիս շարունակ կտուգանեն սոցիալական հեռավորության պահպանման կանոնները խախտողներին։

Նա հույս է հայտնել նաև, որ մարդիկ ականջալուր կլինեն կառավարության հորդորներին և իրենք ստիպված չեն լինի 1000 դոլար տուգանքի սպառնալիքի ուժը կիրառել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները