ՆԱՍԱ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի գաղափարների մրցույթ է հայտարարել իր աշխատակիցների շրջանում

13:43   02 Ապրիլ 2020    203

ՆԱՍԱ-ն հայտարարել է իր աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ գաղափարների մրցույթ հայտարարելու մասին:

«Սպասում եմ, թե ինչ գաղափարներ կունենանք, և ինչպես դրանք կկարողանան նպաստել Covid-19-ի դեմ պայքարին»,- փաստաթղթում մեջբերվում են վարչության տնօրեն Ջիմ Բրայդենստայնի խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, ՆԱՍԱ-ն մտադիր է կենտրոնանալ 3 ուղղություններում. անձնական հիգիենայի պարագաներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր և կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների կանխատեսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները