Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով ավելի քան 1000 մարդ է վարակվել

13:53   02 Ապրիլ 2020    209

Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին 1 օրում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են՝ անցնելով 1000-ը:

«Covid-19-ով 1 օրում ախտահարվել է 1119 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում 6836 վարակված կա, 241 մարդ մահացել է»,- հաղորդել են առողջապահության նախարարությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն ավելի վաղ բազմիցս բացասական է արտահայտվել COVID-19-ի դեմ պայքարի խիստ միջոցների մասին, նոր կորոնավիրուսը որակել է «մեր սերնդի գլխավոր մարտահրավեր» և կոչ է արել իշխանության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին միավորվել համավարակին դիմակայելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները